Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Մի բուռ ժողովուրդ Հայաստանում և Արցախում կծկված սպասում է, որ փրկության ելքը տեսնի

Մի բուռ ժողովուրդ Հայաստանում և Արցախում կծկված սպասում է, որ փրկության ելքը տեսնի
28.06.2023 | 22:12

Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: Կա նոր պատերազմի հավանականություն, որի հետևանքների մասին նույնիսկ սարսափելի է մտածել: Հասարակությունը, համայն հայությունը ակնկալում են կոնկրետ գործողություններ, իրատեսական քայլեր: Իհարկե, այդ ակնկալիքների թիվ մեկ հասցեատերը իշխանություններն են, հետո՝ մյուս կառույցներն ու գործիչները, նաև՝ ընդդիմությունը: Այսպիսի իրավիճակում հակամարտության կարգավորման գործընթացի և բանակցությունների մասին նախորդ տարիների վերապատման, վերաշարադրման, վերաքննման, վերագնահատման, հատիկ- հատիկ վերապարզաբանման իմա՞ստը: Ինչ եղել է՝ եղել է, պատմաբաններն ապագայում կգրեն: Ա՛յ տնաշեններ, ելքը ցույց տվեք: Մի բուռ ժողովուրդ Հայաստանում և Արցախում կծկված սպասում է, հուսահատ նայում, որ փրկության ելքը տեսնի, առավոտից իրիկուն՝ հանրային քննարկումներ, հեռուստաէկրաններին՝ հերոսացումներ և օդային հաղթանակներ, վերապատմումներ և վերաշարադրումներ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ